Ադրբեջանը Google-ին խնդրել է քարտեզներից հեռացնել Արցախի օկուպացված հատվածի հայկական անունները

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23,  24 News

քարտեզ

 Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնական դիվանագիտական ուղիներով դիմել է Google ընկերությանը՝ խնդրելով հրաժարվել Արցախի՝ 44-օրյա պատերազմի հետևանքով Բաքվի  վերահսկողության տակ անցած տարածքների հայկական անվանումների օգտագործումից, ինչի մասին ասել է ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան։ Այս մասին գրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ներկայում Google Maps հավելվածում Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի քաղաքների և շրջանների անունները նշված են ադրբեջաներենով և հայերենով։

--00—ՄՀ