Երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան համար պետությունն ամսական 50000 դրամ կվճարի մինչև 6 տարեկանը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

2022 թվականի հունվարի 1-ից ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու կապակցությամբ կնշանակվի դրամական աջակցություն՝ ամսական 50000 դրամի չափով, մինչև երեխայի 6 տարեկանը:

Այդ մասին նախագիծը կառավարության՝ դեկտեմբերի 23-ի նիստի ժամանակ ներկայացրել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

«Որոշման դրույթները տարածվելու են այն դրույթների վրա, երբ երեխան ծնվել է 2022 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ», - ասել է նախարարը:

Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, թե այս աջակցության վճարումը չի ազդում երխայի ծննդյան միանվագ վճարման վրա, չի ազդում նաև մինչև 2 տարեկան խնամքի նպաստի վրա:

«Բայց այս վճարումն ազդում է աղքատության նպաստի գնահատման ցուցանիշի վրա։ Եթե ընտանիքը փարոս համակարգում ընդգրկվել է ու հանկարծ այս վճարումների բերումով չափանիշներից դուրս է մնում, այդ դեպքում, ազդում է, այսինքն՝ մարդը փարոսից զրկվում է», - ասել է վարչապետը:

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՄ