Հեռուստառադիոյի հանձնաժողովի նոր անդամներ են առաջադրվել

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22,  24 News

․

ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի առաջիկա նիստի օրակարգում ընդգրվել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամների թափուր տեղերի թեկնածուների քննարկման հարցը: 

ՀՌԱՀ անդամների թափուր տեղերի համար խորհրդարանական խմբակցություններն առաջադրել են 3 թեկնածու: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Արթուր Մանուկյանի և 1991-1996 թթ. մշակույթի նախարար Հակոբ Հակոբյանի, իսկ «Հայաստան» խմբակցությունը` 1999-2002 թվականներին պատգամավոր, ապա ՀՀ Քաղաքացիական ծառայության նախագահ Մանվել Բադալյանի թեկնածությունները: 

Հանձնաժողովի դրական եզրակացությունը ստանալու դեպքում հարցը կընգրկվի ԱԺ լիագումար նիստերի օրակարգ: ՀՌԱՀ թեկնածուներն ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ ընտրվում են փակ-գաղտնի քվեարկությամբ:

--00--ԱՀ