Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Նորվեգիայի հետ

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22,  24 News

նորվեգիա

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Նորվեգիայի ազգային հավաքականի հետ:

Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հանդիպումը կկայանա 2022 թ. մարտի 29-ին՝ Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյի «Ուլեվոլ» մարզադաշտում: 

Սա կլինի երկու թիմերի միջև երրորդ հանդիպումը: Առաջին անգամ երկու երկրների հավաքականները մրցել են 2002 թ. Աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում: Օսլոյում կայացած հանդիպումն ավարտվել է 0:0 հաշվով, իսկ Երևանում 4:1 հաշվով հաղթել են նորվեգացիները:

 Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շարունակում է բանակցություններն ընկերական ևս մեկ հանդիպում անցկացնելու վերաբերյալ: Այդ հանդիպումը, ամենայն հանավանակությամբ, կկայանա Երևանում՝ մարտի 25-ին: 

 --00—ՄՀ