Երևանը նոր քաղաքապետ ունի․ ավագանին 44 կողմ ձայներով անվստահություն հայտնեց Հայկ Մարությանին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

 

Երևան քաղաքի ավագանին 44 կողմ, 10 դեմ ձայների անվստահություն հայտնեց քաղաքապետ Հայկ Մարությանին։ Նրա՝ քաղաքապետի լիազորությունները դադարեցվեցին։ 

Երևանի ավագանին քաղաքապետ ընտրեց ՔՊ-ական թեկնածու Հրաչյա Սարգսյանին։ Նա զբաղեցնում էր Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնը։

Հիշեցնենք, որ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախագիծը ներկայացրել է «Իմ քայլը» խմբակցությունը։ Ըստ նախագծի՝ առաջացել էր ճգնաժամ քաղաքապետի և ավագանու ինստիտուտների միջև, իսկ Հայկ Մարության անձի նկատմամբ որևէ հակակրանք չկա։

Ըստ ավագանու անդամ Արմեն Գալջյանի՝ ստեղծված իրավիճակը թույլ չի տալիս ևս երկու տարի աշխատել  Հայկ Մարությանի հետ, իսկ չեն գնում արտահերթ ընտրության, քանի որ դրա համար օրենսդրությամբ կա 2 ճանապարհ՝ քաղաքապետի հրաժարական, և 2-րդը, որ ավագանին 3 ամիս նիստ չգումարի։

--00—ԼՄ