Կենտրոնականի ոստիկանները թմրանյութի իրացման դեպք են բացահայտել․ կալանավորվել է օտարերկրացի տղամարդ

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22,  24 News

Դեկտեմբերի 14-ին ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ ճանապարհով ձեռք բերած տվյալներն իրացրին բաժնի համայնքային ոստիկանների հետ՝ Չայկովսկու փողոցից բերման ենթարկելով մի քանի երիտասարդի։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Նրանցից երկուսի խուզարկությամբ տարբեր քաշով մարիխուանայի նմանվող զանգվածներ հայտնաբերվեցին։ Զննվեց նաև վայրը, որտեղից նրանք բերման էին ենթարկվել։ Հայտնաբերվեցին մարիխուանայի և մեթամֆետամինի նմանվող զանգվածներ և կաթուցիչներ։ Դեկտեմբերի 15-ին ոստիկանության Կենտրոնական բաժնում քրեական գործ հարուցվեց, որի շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ երիտասարդին մեթամֆետամինն իրացրել էր օտարերկրացի 53-ամյա տղամարդը։

Դեկտեմբերի 16-ին զննվեց նրա բնակության վայրը։ Հայտնաբերվեցին մեթամֆետամինով փաթեթներ։ 53-ամյա տղամարդը բերման ենթարկվեց բաժին։ Նա կալանավորվել է։

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

--00--ԱԹ