Այս ճակատագրական պահին Հայրենիքի նվիրյալ Աշոտ Մինասյանը չի կարող լինել ճաղերի հետևում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

աշոտ մինասյան

«Կամավորական շարժում» ՀԿ-ն հայտարարություն է տարածել՝ «Սիսական» ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանին ազատ արձակելու պահանջով։

«Ս.թ. դեկտեմբերի 1-ին ապօրինի մեղադրանքով կալանավորվել է «Սիսական» ջոկատի հրամանատար, ՀՀ և Արցախի «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանների ասպետ, գնդապետ Աշոտ Մինասյանը (Աշոտ Երկաթ):

Հայրենիքի նվիրյալ մեր ընկերը մասնակցել է արցախյան երեք պատերազմներին և իր անգնահատելի ավանդն է ունեցել Հայրենիքի ազատագրման և պաշտանության գործում:

Բացահայտ քաղաքական դրդապատճառներով և սուտ մեղադրանքների հիմքով այսօր Աշոտ Մինասյանը անազատության մեջ է: Մեր երկրի համար այս ճակատագրական պահին, երբ Հայրենիք կորցնելու վտանգի առջև ենք գտնվում՝ Հայրենիքի նվիրյալ կամավորը չի կարող լինել ճաղերի հետևում:

«Կամավորական շարժում» հասարակական կազմակերպությունը պահանջում է անհապաղ ազատ արձակել Աշոտ Մինասյանին և դադարեցնել նրա նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումը»,-նշված է հայտարարությունում:

--00--ԱԹ