Կորոնավիրուսի հաստատված դեպքերն աշխարհում անցել են 275 միլիոնը

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21,  24 News

կորոնավիրուս

Կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն աշխարհում դեկտեմբերի 21-ի առավոտվա դրությամբ կազմել է 275 միլիոն 472 հազար 519:  Այս մասին նշվում է  Worldometer պորտալի վերջին տվյալներում։ 

Վարակի տարածման սկզբից ի վեր COVID-19-ով պայմանավորված հիվանդություններից մահացածների թիվը հասել է 5 միլիոն 361 հազար 463 մարդու:

COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը և Բրազիլիան:

Վարակվածների և մահացածների թվով առաջատարն ԱՄՆ է, որտեղ հայտնաբերվել է 51 միլիոն 172 հազար 782 վարակակիր, իսկ մահացածների թիվը երկրում հասել է 807 հազար 952-ի:

Վարակվածների թվով երկրորդ տեղում է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թվաքանակը հասել է 34 միլիոն 752 հազար 164-ի, իսկ վարակման հետևանքով մահացածների թիվի այս երկրում կազմել է 478 հազար 7 մարդ:

Աշխարհում վարակվածների թվով երրորդը Բրազիլիան է, որտեղ համավարակի ժամանակաշրջանում գրանցվել է 22 միլիոն 215 հազար 856 հիվանդացած, մահացել էԷ 617 հազար 873 մարդ:

--00—ՄՀ