Ռուսական «Վեկտոր» կենտրոնը հրապարակել է «Օմիկրոն» շտամի լուսանկարը

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21,  24 News

վեկտոր

Ռուսական «Վեկտոր» կենտրոնը հրապարակել է կորոնավիրուսի «Օմիկրոն» հիմնամանրէի լուսանկարը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ռոսպոտրեբնադզորի կայքը։

«Գիտական կենտրոնի լաբորատորիայում Vero E6-ի բջիջները վարակել են կորոնավիրուսի «Օմիկրոն» հիմնամանրէով՝ դրա ձևաբանական բնութագիրն ուսումնասիրելու համար, այսինքն՝ տեսքը, չափեսերը, կառուցվածքը և այլն։

Նշվում է, թե «Օմիկրոնի» պարագայում արտասովորն այն է, որ վիրուսը շատ դանդաղ է հավաքվում և ի տարբերություն այլ հիմնամանրէների՝ բջիջների զանգվածային մահվան չի հանգեցնում վարակման վեցերորդ օրվա դրությամբ:

«Օմիկրոն»-ն առաջին անգամ հայտնաբերվել է նոյեմբերի 26-ին Հարավաֆրիկյան երկրներում: Այն արդեն տարածվել է 85 երկրում:

--00—ՄՀ