Մարությանի մեղքով տապալվեցին մրցույթները. չինականի փոխարեն եվրոպական ավտոբուսներ պետք է բերեինք

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News

Մարությանի մեղքով տապալվեցին մրցույթները. չինականի փոխարեն եվրոպական ավտոբուսներ պետք է բերեինք: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասաց Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Հովհաննիսյանը։

Նրա համոզմամբ, քաղաքաշինության ոլորտում կա կոռուպցիա, իսկ Հայկ Մարությանը 3 տարվա ընթացքում ոչինչ չի արել դրա դեմն առնելու համար։ 

Նրա կարծիքով, ավտոբուսների և վերելակների տեսահոլովակները իհարկե գեղեցիկ են, բայց ներսում կան կառավարման լուրջ խնդիրներ և առաջին հերթին այն պատճառով, որ Հայկ Մարությանը չէր համագործակցում ավագանու և կառավարության հետ։ 

Հովհաննիսյանի պնդմամբ, քաղաքապետը չէր լսում ավագանու կարծիքը։ «Շատերը դրա համար են հիասթափվել, իսկ մենք վերապահումներ ունեինք նոր ավտոբուսների վերաբերյալ,  քանի որ առաջ դրանցից նվեր ենք ստացել»,-նկատեց Լևոն Հովհաննիսյանը։ 

Մանրամասները՝ տեսանյութում։