Ռուբինյանը դրոշը չի դնելու թևին, գնա Ստամբուլ, որ մեզ էլ այնտեղ խաբեն, ինստիտուտ է աշխատելու

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News

«Ունենք հարևաններ, որոնց հետ դատապարտված ենք ապրել, հավերժական թշնամի կամ բարեկամ չկա, կա պետություն և պետության շահ, ում հետ շահը համընկավ մեզ բարեկամ է։ Հիմա Թուրքիան առաջարկել է առանց նախապայմանների բանակցություններ սկսել, պիտի խոսենք, հասկանանք՝ մեզանից ինչ են ուզում»,- այս մասին 24News -ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը՝ խոսելով Թուրքիայի հետ երկխոսելու գործընթացի մասին:

«Ասում են՝ Ռուբինյանն անփորձ է, Ռուբեն Ռուբինյանը դրոշը չի դնելու թևին գնա Ստամբուլ, որ մեզ էլ այնտեղ խաբեն, նրա հետ դիվանագիտական ինստիտուտ է աշխատելու: Թուրքիան, ինչքան ճանաչում եմ, մի բան ուզելու է, պիտի մենք էլ առաջարկելու բան ունենանք: Ծով չունենք, կարանք Թուրքիային ասենք՝ դեպի Սև ծով 10 կմ ճանապարհ տվեք, 100 հեկտար էլ հատկացրեք նավատորմ ունենանք, գանք լողանք, բլոկադայի մեջ ենք, պիտի մտածենք մենք ի՞նչ ենք ուզելու, պիտի խոսենք, հասկանանք»,- ասաց պատգամավորը: 

Մանրամասները՝ տեսանյութում։