Փարիզը ողջունում է ՀՀ և Թուրքիայի որոշումը` հատուկ ներկայացուցիչ նշանակելու մասին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News

Ֆրանսիա ԱԳՆ

Փարիզը ողջունում է Հայաստանի ու Թուրքիայի որոշումը` երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչ նշանակելու մասին: Ինչպես հայտնում է «Սպուտնիկ»-ը, այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչը:

Նա նշել է, որ Փարիզն ամբողջությամբ սատարում է նման գործողություններին, քանի որ դրանք կարող են նպաստել տարածաշրջանում կայունությանն ու զարգացմանը:

Հիշեցնենք, որ Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչը կլինի ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին: 

--00--ԱԹ