Աշխատանքային այցով Հայաստան կժամանի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20,  24 News

զաս

Դեկտեմբերի 22-24-ը աշխատանքային այցով Հայաստան կժամանի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը: Այս մասին տեղեկանում ենք ՀԱՊԿ կայքէջից: Այցի նպատակը երկրի ռազմաքաղաքական բարձրագույն ղեկավարության հետ հանդիպումն է և ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակի քննարկումը:

Այցի ընթացքում նախատեսված է հանդիպում ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նրա հաստատմանը կներկայացնի ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի սեպտեմբերյան նստաշրջանի որոշումների իրականացման և ՀՀ նախագահության շրջանում ՀԱՊԿ գործունեության առաջնահերթ ուղղությունների գծով նախատեսված միջոցառումների նախագիծը:

Ակնկալվում է նաև, որ Ստանիսլավ Զասը բանակցություններ կվարի ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ:

--00--ԱԹ