Հարոյանը բաց է թողել «Ռեալ»-«Կադիս» հանդիպումը

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20,  24 News

հարոյան

Իսպանիայի ֆուտբոլի առաջնության 18-րդ տուրում «Ռեալ»-ը սեփական հարկի տակ ընդունել էր «Կադիս»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Սանտիագո Բեռնաբեո» մարզադաշտում կայացած խաղում դարպասի գրավում չարձանագրվեց: Հանդիպումն ավարտվեց զրոյական ոչ-ոքի հաշվով:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը «Կադիս»-ի մեկնարկային կազմում չէր և այդպես էլ չմասնակցեց խաղին:

Այս պահի դրությամբ «Ռեալ»-ը Լա լիգայի մրցաշարային աղյուսակում առաջինն է: «Կադիս»-ը նախավերջինն է:

--00—ՄՀ