ԱԽՔ-ը Վաշինգտոնում ռազմագերիների, ԼՂ կարգավիճակի, ագրեսիայի մասին հարցեր առաջ չի քաշել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News

14

Հայաստանի ԱԽՔ-ը Վաշինգտոնում իր գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի, ռազմագերիների, Հայաստանի խախտված տարածքային ամբողջականության, թուրք-ադրբեջանական ագրեսիայի մասին հարցեր առաջ չի քաշել: Չի խոսել նաև 907-րդ բանաձևի մասին: Այս մասին ֆեյսբուքում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը և հավելել.

«Հ. Գ. Արմեն Գրիգորյանը Ջեյք Սալիվանին հանդիպել է ոչ թե Սպիտակ Տանը, ինչպես հայտնում էր ԱԽ-ն, այլ Էյզենհաուերի անվան կառավարական մասնաշենքում: Սպիտակ Տանը հյուրեր սովորաբար ընդունում է նախագահը և փոխնախագահը:

Հ.Հ.Գ. Արմեն Գրիգորյանը հանդիպել է ոչ թե Պետքարտուղարի ՏԵՂԱԿԱԼԻ պաշտոնակատարին, այլ պետքարտուղարի ՕԳՆԱԿԱՆԻ պաշտոնկատարին»,-գրել է նա:

--00—ԼՄ