Թուրքիան այս ռեժիմին բերեց իշխանության․ նրանք կոլաբորացիոնիստներ են

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18,  24 News

Հայաստանում իշխանությունը կարող է անցկացնել ցանկացած օրենք: Ընդդիմությունը նրան որևէ կերպ չի կարող հակադրվել: Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությունը, ապա Հայաստանը երբեք և ոչինչ չի պահանջում: 

«Հայաստանը նստած սպասում է` երբ ամեն ինչ կորոշեն և իրեն կասեն, թե ինչպես վարվի»,- 24TV-ի «Позиция» հաղորդման եթերում նման տեսակետ է հայտնել հասարակական գործիչ Արմեն Գրիգորյանը:

Նրա կարծիքով` սահմանազատումն ավարտվել է այն բանից հետո, երբ երկրի իշխանություններն առանց որևէ հիմքի ադրբեջանական ճանաչեցին մի շարք տարածքներ, այդ թվում` Գորիս-Կապան ռազմավարական ճանապարհի մի հատվածը: Այժմ գայթակղության քարը դարձել են Ադրբեջանի ու Նախիջևանի միջև գտնվող միջանցքի կարգավիճակն ու անկլավները, որոնց շուրջ ՌԴ ու Ադրբեջանի միջև գործընթաց է տեղի ունենում: 

«Հայաստանում գործում են կոլաբորացիոնիստական իշխանություններ, որոնք բերվել են Թուրքիայի կողմից: Ներկա ղեկավարների բոլոր գործողություններն արվում են Ադրբեջանի ու Թուրքիայի հետ միաձայն ու համահունչ: Ես չեմ հիշում, որ Թուրքիան ու Ադրբեջանը երբևէ սատարեին Երևանին այնպես, ինչպես դա արվում է հիմա»,- կարծում է Գրիգորյանը:

Ինչ վերաբերում է Արցախի կարգավիճակին, ապա այստեղ ՀՀ իշխանությունները որևէ դեր չունեն. այս հարցը նույնպես լուծվում է ՌԴ ու Ադրբեջանի միջև:

--00--ԱԹ