Չնայած նոր զիջումների մասին տեղեկություններին, գործարարներն ակտիվացնում են աջակցությունը․ «Փաստ»

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18,  24 News

Ոսկեպար

«Փաստ» օրաթերթը գրում է. «Այսօր Հայաստանն ապրում է իր պատմության ամենածանր փուլերից մեկը: Հայաստանի մեծ քանակությամբ նոր բնակավայրեր են դարձել սահմանամերձ: Դրան զուգահեռ՝ անընդհատ խոսվում է հնարավոր նոր զիջումների, այլընտրանքային ճանապարհների կառուցման մասին: Սակայն, չնայած այս ամենին, սահմանին ապրող մարդիկ ամուր կառչած են իրենց հող ու ջրին:

«Փաստ» թերթի տեղեկություններով, սահմանամերձ գյուղերում ծնված և ներկայումս արտերկրում ապրող մի շարք գործարարներ առավել ակտիվացրել են իրենց աջակցությունն այդ բնակավայրերին: Մասնավորաբար, օրերս Տավուշի Ոսկեպար գյուղից սերված, Ռուսաստանում բնակվող գործարար Յուրա Աղբալյանը հերթական օգնությունն է ուղարկել հայրենի Ոսկեպարի, ինչպես նաև հարակից այլ գյուղերի բնակիչներին: Ոսկեպարի բնակիչները մեր թղթակցի հետ զրույցում նշում էին, որ մեծապես շնորհակալ են Աղբալյանին, սակայն զարմացած չեն, քանի որ նա աջակցություն տրամադրում է միշտ ու պարբերաբար:

Մեզ տեղեկացրեցին, որ Աղբալ յանը շոշափելի ֆինանսական օգնություն է տրամադրում գյուղում ծնվող յուրաքանչյուր երեխայի համար, պարբերաբար բարեգործական տարբեր ծրագրեր է իրականացնում, իսկ մի քանի տարի առաջ էլ 58 միլիոն դրամ է տրամադրել Ոսկեպար գյուղի առանձնատները գազատարին միացնելու համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ