Թշնամին ում ուզի՝ կառևանգի, կտիրանա կանանց, եթե Լաչինում մաքսակետ դնի. Դավիթ Բաբայան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

Թշնամին ում ուզի՝ կառևանգի, կտիրանա կանանց, եթե Լաչինում մաքսակետ դնի։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց Արցախի Հանրապետության արտգործ նախարար Դավիթ Բաբայանը։

Խոսելով դիվանագետ և պատմաբան Ժիրայր Լիպարիտյանի աղմկահարույց հայտարարությունների մասին՝ Բաբայանը հարցրեց, թե ինչո՞ւ Լիպարիտյանը չի զանգում, հարցնի՝ տղանե՛ր, ո՞նց եք, ինչո՞ւ չի այցելում Արցախ, թե՞ իրենց հետ այդքան բարդ է կապվելը։ 

Բաբայանը նաև հետևյալ հարցադրումն արեց. « Ո՞ւմ հավատանք,՝ Լիպարիտյանի՞ն, թե՞ Ալիևին, նրա գաղափարները արցախցիների մոտ զզվանք ենք առաջացնում։ Ադրբեջանում կա՞ իրենց Լիպարիտյանը, որն ասի՝ հերիք է պատերազմենք, խաղաղություն հաստատենք»։ 

Մանրամասները՝ տեսանյութում։