Զինվորն է «մեղավոր», այլ ոչ թե իշխանությունը. սա են արդարանալու մոլուցքով փորձում ցույց տալ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

Տաղավար

Զինվորն է «մեղավոր», այլ ոչ թե իշխանությունը. սա են արդարանալու մոլուցքով փորձում ցույց տալ։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանը։

Քաղաքագետի համոզմամբ՝ չպետք է իմպերիալիստական Թուրքիան իր կամքը պարտադրի թույլ Հայաստանին, այդ հարցը չպետք է լուծվի այսպիսի աշխարհակարգի տեսանկյունից։ 

Խոսելով օրերս լայն տարածում ունեցող թուրքական և ադրբեջանական վտանգի լինել չլինելու մասին՝ Հովհաննիսյանը նշեց՝ եթե Ադրբեջանից վտանգ չկա, ինչպե՞ս բացատրենք խաղաղ բնակչության գնդակահարությունը։ Նրա կարծիքով, Թուրքիայի դոմինանտությունը բերելու է հայերի թրքացման։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԿԿ