Իշխանությունը դաշտ է բերում գործիչների, որ համոզի, թե Թուրքիայից վտանգ չկա, ձեռնտու գործընթաց է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

«Հայաստանի և Թուրքիայի կողմից բանագնացների նշանակումը տեղի է ունենում մի ժամանակահատվածում, երբ օրեր առաջ արտգործնախարարը խոստովանում էր, որ նախապայմանը միջանցքն է, այսինքն՝ տեղի են ունենում գործընթացներ, որոնք իրար հետ փոխկապակցված են: Ռեգիոնալ ապաշրջափակման և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ օրակարգային ընդգծված հարցերը կապված են միջանցքի գաղափարի հետ»,- այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Ադրբեջանն ու Թուրքիան խաղարկում են տարբեր իրավիճակներ ՀՀ-ի համար նոր խնդիրներ ստեղծելու և այդ խնդիրները լուծելու դիմաց միջանցք ստանալու համար, և բրյուսելյան հանդիպումից որևէ դրական փոփոխություն չեմ տեսնում:

Ովքեր համարում են, որ Թուրքիայի և Ադբեջանի հետ անհաղթահարելի խնդիրներ չկան՝ կամ մոլորված են, կամ հասարակությանն են մոլորության մեջ գցում:

Իշխանությունը հասարակությանը ներկայացնում է, որ հայկական շահերին ձեռնտու գործընթաց է ընթանում՝ տնտեսական և անվտանգության առումով, և դրա քարոզչության համար դաշտ է բերում ուժեր, գործիչներ, որոնք հասարակությանը համոզում են դա»,- ընդգծեց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում։