Կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն աշխարհում մոտեցել է 273 միլիոնին

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17,  24 News

կորոնավիրուս

COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում դեկտեմբերի 17-ի դրությամբ հասել է 272 943 953:

Worldometer-ի տվյալների համաձայն՝ վարակի տարածման սկզբից ի վեր COVID-19-ով պայմանավորված հիվանդություններից մահացածների թիվը հասել է 5 336 917 մարդու: COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ են ԱՄՆ-ը, Հնդկաստանը և Բրազիլիան: Վարակվածների և մահացածների թվով առաջատարը մնում է Միացյալ Նահանգները, որտեղ հայտնաբերվել է 50 513 424 COVID-19-ով վարակակիր, իսկ մահացածների թիվը երկրում հասել է 803 652-ի:

Վարակվածների թվով երկրորդ տեղում է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվը հասել է 34 միլիոն 726 049-ի։ Մահացածների թիվը կազմել է 476 869 մարդ: Վարակակիրների թվով երրորդ հորիզոնականում է Բրազիլիան, որտեղ համավարակի ժամանակաշրջանում գրանցվել է 22 204 941 դեպք, նրանցից մահացել է 617 052 մարդ:

--00—ՄՀ