Պուտինը հայտարարել է, որ «Օմիկրոն» շտամի դեմ ամենաարդյունավետը «Սպուտնիկ V» պատվաստանյութն է

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17,  24 News

սպուտնիկ

Ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը կորոնավիրուսի նոր` «Օմիկրոն» շտամի դեմ պայքարում բոլոր մյուս պատվաստանյութերից արդյունավետ է գործում: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Նա հայտնել է, որ Ռուսաստանը պատրաստ է այլ երկրների, այդ թվում` եվրոպական երկրներին, տրամադրել «Սպուտնիկ V» պատվաստանյութ` բուստերային պատվաստման համար:

 

--00--ԱԹ