Ոստիկանները հայտնաբերել են թմրանյութ օգտագործած վիճակում մեքենա վարող անձանց

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17,  24 News

Դեկտեմբերի 15-ին ՔՈԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, համագործակցելով ճանապարհային ոստիկանության ուղեկցող հատուկ վաշտի ծառայողների հետ, մայրաքաղաքում իրականացրին համալիր միջոցառում։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Նպատակը մեթադոնային փոխարինող բուժման ծրագրում ընդգրկված անձանց հայտնաբերելն էր, որոնք մեթադոն թմրամիջոց օգտագործելուց անմիջապես հետո մեքենա էին վարել։ Հիշյալ ծրագրում ընդգրկված անձինք զրկված են տրանսպորտային միջոց վարելու իրավունքից։ Միջոցառման ընթացքում հայտնաբերվեց նման 5 անձ։

Նրանց վարած մեքենաները տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք։ Դեպքերի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

--00--ԱԹ