Թուրքիայի մեջլիսում կռվի են բռնվել կին պատգամավորները

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17,  24 News

թուրքիա

Դեկտեմբերի 16-ին Թուրքիայի խորհրդարանում (մեջլիս) վեճի են բռնվել կին պատգամավորները, տղամարդիկ դժվարությամբ են կարողացել հանդարտեցրել կռիվը։

Մեջլիսում քաղաքական կրքերը թեժացել են իշխող ուժի պատգամավոր Բահար Այվազօղլուի ելույթից հետո, որը քննադատել է ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ-CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին, ԺՀԿ պատգամավորներին և նրանց խորհրդարանական ելույթները՝ նշելով, որ ԺՀԿ-ի անցյալը խավար է և ցավով լի. գրել է Ermenihaber.am-ը։ 

Նրան հակադարձել են ԺՀԿ-ականներ Գյուլիզար Բիչեր Քարաջան և Բուրջու Քյոքսալը՝ պաշտպանելով ԺՀԿ նախկին գործիչներին և նրանց քաղաքականությունը։

Ընդմիջմանը լարվածությունը վերածվել է քաշքշուկի։

Տեսանյութը՝ այստեղ

 --00—ՄՀ