Հայաստանի ֆուտբոլի ընտրանու մրցակիցներն Ազգերի լիգայում հայտնի են

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17,  24 News

ֆուտբոլ

 Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի մրցակիցներն Ազգերի լիգայի խմբային փուլում հայտնի են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  շվեյցարական Նիոն քաղաքում` ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնականում, կայացած վիճակահանության արդյունքում Հայաստանի ընտրանին ընդգրկվեց B դիվիզիոնի առաջին խմբում և կմրցի Հյուսիսային Իռլանդիայի, Շոտլանդիայի և Ուկրաինայի հետ:

Ազգերի լիգայի խմբային փուլի խաղերը կմեկնարկեն  2022 թվականի հունիսին: Առաջին հանդիպումները նախատեսված են հունիսի 2-8-ը:

 --00—ՄՀ