Չարաշահումների մեղադրանքով ձերբակալված ԶՈւ ԳՇ պետի տեղակալն ազատվել է պաշտոնից

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16,  24 News

Գալստյան

ՀՀ նախագահի հրամանագրով Ստեփան Գալստյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի.
Ստեփան ԳԱԼՍՏՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից»,- ասված է նախագահի հրամանագրում:

Հիշեցնենք, որ  ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Ստեփան Գալստյանը ԶՈւ կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում չարաշահումներ և առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է։ 

--00—ՄՀ