Մարությանը կորցրել է քաղաքապետ լինելու բարոյական իրավունքը. Անի Խաչատրյանը միանում է ստորագրահավաքին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

անի

«Հանրապետություն» կուսակցության անդամ, Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել «Ինչու՞ եմ միանում Երևանի քաղաքապետի հրաժարականի ստորագրահավաքին» խորագրով:

«Քաղաքապետը ներկայացնում է քաղաքական ուժ, և եթե կապերը խզել է այդ ուժի հետ, այլևս չի կարող պաշտոնավարել: Քաղաքապետը պետք է աշխատի ավագանիների հետ, Հայկ Մարությանը աշխատում է ինքն իր հետ և գրեթե չի շփվում ավագանիների հետ, փոխարենը պտտվում են լուրեր, որ սերտ կապեր է հաստատել նրանց հետ, որ չեն էլ մասնակցել ավագանու ընտրություններին: 

Համարում եմ, որ Հայկ Մարությանը կորցրել է Երևանի քաղաքապետ լինելու իրավական հիմքերը ու բարոյական իրավունքը»,-գրել է նա:

--00—ԼՄ