Փաշինյանը պատրա՞ստ է բարձրացնել Արցախի՝ ՀՀ-ի մաս դառնալու հարցը․ վստահ եմ՝ ոչ

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16,  24 News

Ղազինյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Եթե Ալիևը ցանկանում է ունենալ Նախիջևանի հետ այնպիսի կապ, ինչպիսին ունի Հայաստանն Արցախի հետ, ապա Արցախն ու Նախիջևանը պետք է ունենան հավասար կարգավիճակ:
Մասնավորապես, Նախիջևանը հանդիսանում է Ադրբեջանի ինքնիշխան տարածք՝ լայն ինքնավարությամբ, ինչը նշանակում է, որ Արցախը ևս պետք է դառնա Հայաստանի ինքնիշխան տարածք՝ նույն ինքնավարության կարգավիճակով:

Ալիևի պահանջը Նախիջևանի հետ ունենալ Լաչինի միջանցքին հավասարազոր միջանցք կարող է լեգիտիմ լինել միայն այն դեպքում, եթե Արցախը դառնա Հայաստանի տարածքի մաս:
Պատրաստ է՞ սրան Ալիևը, վստահ եմ որ ոչ: Պատրա՞ստ է Փաշինյանը բարձրացնել այս հարցը, կրկին վստահ եմ, որ ՈՉ:

Հ.Գ. Երևանի քաղաքապետի շուրջ առաջացած իրավիճակը կեղծ օրակարգ է և որևէ առնչություն չունի Հայաստանի ազգային և պետական շահի հետ»:

 

--00—ՄՀ