31-ամյա վարորդը Mercedes-ով մահացու վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա փախուստի չի դիմել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

նկար

Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:30-ից  08:00-ն ընկած ժամանակահատվածում Երևանի բնակիչ, 31-ամյա Գոռ Խ.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Գյուլբենկյան–Հրաչյա Քոչար փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ, 86-ամյա Ժաննա Մ.-ին, գրում է shamshyan.com-ը:

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն,  օգնել է, որպեսզի վրաերթի ենթարկվածը բուժօգնություն ստանա օպերատիվորեն  ժամանած բժիշկների կողմից, սակայն բժիշկները արձանագրել են հետիոտնի մահը: Դրանից հետո վարորդը ահազանգել  է ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ:

--00—ԼՄ