Մենք երբեք հայերին չենք լքի. Մակրոն 

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

նկար

Ֆրանսիան երբեք միայնակ չի թողնի հայերին և կշարունակի փնտրել ամուր խաղաղության համար լուծումներ։ Այս մասին «Թվիթերում» գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ում միջնորդությամբ չորեքշաբթի՝ ուշ գիշերին, Բրյուսելում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, որը երկրորդն էր «Արևելյան գործընկերության» շրջանակներում։ 

«Մենք երբեք չենք լքի հայերին և միշտ կփորձենք գտնել ամուր խաղաղության համար լուծումներ։ Ես կոչ եմ անում, որպեսզի տոների օրերը (Նոր տարի, Սուրբ Ծնունդ - խմբ.) դառնան մարդասիրական ձեռքբերումների և խաղաղության հաստատման շրջան», - գրել է Մակրոնը՝ կցելով իր և Փաշինյանի ողջագուրման կարճ տեսանյութ։

նկար

--00—ԼՄ