Երիտասարդության հարցերի խորհուրդը դատապարտում է Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

1

Երևանի քաղաքապետին կից Երիտասարդության հարցերի խորհուրդը խստորեն դատապարտում է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամների մի մասի՝ Երևանի քաղաքապետին անվստահություն հայտնելու նախաձեռնությունը։

Համոզված ենք, որ դա չի բխում Երևանի բնակիչների և մասնավորապես Երևանի երիտասարդության շահերից։

Կարևոր ենք համարում հայտարարել, որ մեր աջակցությունն ենք հայտնում Երևանի քաղաքապետին, և կոչ ենք անում դադարեցնել այս գործընթացը, որի հաջողության արդյունքում կկասեցվեն մեկնարկած համակարգային բազմաթիվ բարեփոխումներն ու նախաձեռնությունները։

--00—ԼՄ