Բաքվի բռնապետը հսկայական ճնշում է գործադրում ոչ միայն ՀՀ-ի և Արցախի, այլ նաև Ռուսաստանի վրա

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

Ոսկանյան

Ակնհայտ է, որ Արևմուտքի և Ռուսաստանի միջև խուսանավել փորձելով և նատոյական հարթակից Քաշաթաղյան միջանցքն իր փաստացի վերահսկողության տակ վերցնելու վերաբերյալ սպառնալիքով Բաքվի բռնապետը ձգտում է նաև ազատվել Արցախում ռուսական ռազմական ներկայությունից, հետապնդելով երկու հիմնական նպատակ՝ բարձրացնել իր ինքնիշխանության մակարդակը և բռնազավթել ողջ Արցախը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է արեւելագետ Վարդան Ոսկանյանը:

«Ակնհայտ է, որ Արևմուտքի և Ռուսաստանի միջև խուսանավել փորձելով և նատոյական հարթակից Քաշաթաղյան միջանցքն իր փաստացի վերահսկողության տակ վերցնելու վերաբերյալ սպառնալիքով Բաքվի բռնապետը ձգտում է նաև ազատվել Արցախում ռուսական ռազմական ներկայությունից, հետապնդելով երկու հիմնական նպատակ՝ բարձրացնել իր ինքնիշխանության մակարդակը և բռնազավթել ողջ Արցախը։

Կհաջողվի՞ դա նրան, թե՞ ոչ՝ բոլորովին այլ խնդիր է։ Սակայն ուշագրավ է, որ Բաքվի բռնապետը հսկայական ճնշում է գործադրում ոչ միայն Հայաստանի և Արցախի, այլ նաև Ռուսաստանի վրա։

Իսկ ի՞նչ է անում այս կարևորագույն շրջափուլում Հայաստանը։ Արտաքին քաղաքական տիրույթում ինչ-որ տարերային քայլեր, իսկ ներքին կյանքում լիարժեք խառնաշփոթ և հասարակական անհեթեթ «օրակարգերի» խթանում։ Մինչդեռ Հայաստանի և Արցախի ապրելու իրավունքի համար ճակատամարտը ոչ թե ավարտվել, այլ դեռ միայն սկսվում է»,- գրել է նա։

--00--ԱՀ