Կասկած չունեմ, որ իշխանությունը իր ձեռագրին համահունչ՝ ապօրինի կձերբակալի Մամիկոն Ասլանյանին

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15,  24 News

Բաբայան

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Ընդամենը երկու օրից, դեկտեմբերի 17-ին պետք է կայանար Վանաձոր համայնքի ավագանու առաջին նիստը, որի ընթացքում պետք է ընտրվեր Վանաձորի քաղաքապետը։ Տրամաբանական եմ համարում, որ քաղաքապետ կընտրվեր հաղթող ուժի առաջնորդ Մամիկոն Ասլանյանը։

Վերջին օրերին ստացվում էր տեղեկություններ, որ իշխանությունը մեծ ջանքեր է գործադրում, որպեսզի Մամիկոն Ասլանյանը չընտրվի համայնքի ղեկավար, մասնավորապես, ՔՊ-ն ամենատարբեր եղանակներով փնտրում էր հնարավորություններ ավագանու մյուս անդամներին համոզելու կամ ստիպելու, որպեսզի չընտրեն Մամիկոն Ասլանյանին։ Քանի որ ՔՊ-ին չէր հաջողվել հասնել այդ նպատակին անհրաժեշտություն էր առաջացել հետաձգել Վանաձորի ավագանու առաջին նիստը։ Ժամանակ էր պետք, որպեսզի իշխանությունը պետական բիրտ ուժի գործադրմամբ հասնի իր այդ նպատակին։

Այսօր հայտնի դարձավ, որ ավագանու առաջին նիստը կհետաձգվի «Լուսավոր Հայաստան» կուսակցության ջանքերով, այն է՝ ընտրությունների արդյունքները դատարանում բողոքարկելը։

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Մամիկոն Ասլանյանը բերման է ենթարկվել ՀՀ քննչական կոմիտե։ Կասկած չունեմ, որ իշխանությունը իր ձեռագրին համահունչ՝ ապօրինի կձերբակալի Մամիկոն Ասլանյանին։

Հ.Գ. Պատահակա՞ն է արդյոք «Լուսավոր Հայաստան» կուսակցության ջանքները՝ ամեն գնով խափանել ավագանու առաջին նիստի կայացումը»։

 --00—ՄՀ