5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Իրանում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

երկրաշարժ

Դեկտեմբերի 15-ին 5 մագնիտուդով երկրաշարժ Է գրանցվել Իրանի արեւմտյան մասում: Այդ մասին հայտնել Է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Էպիկենտրոնը գտնվել Է Մեսջեդե Սոլեյման քաղաքից, որտեղ բնակվում Է 111 հազար մարդ, 58 կիլոմետր դեպի հյուսիս - արեւելք:

Օջախն ընկած Է եղել 10 կիլոմետր խորության վրա: Ավերածությունների եւ տուժածների մասին տեղեկատություն չեն հայտնել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

--00--ԱԹ