Ալեն Սիմոնյանը պարգևատրել է Պետրոս Ղազարյանին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

․

Դեկտեմբերի 14-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերության աշխատակիցներին` գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանի գլխավորությամբ: 2021 թվականը Հանրային հեռուստաընկերության համար հոբելյանական է. Առաջին ալիքը նշում է հիմնադրման 65-ամյակը:

Խորհրդարանի ղեկավարը, շնորհավորելով հեռուստաընկերության հիմնադրման 65-ամյակի առթիվ, շնորհակալություն է հայտնել աշխատակիցներին՝ բարձրորակ հեռուստատեսային բովանդակություն ապահովելու և պրոֆեսիոնալ աշխատանքի համար:

ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է, որ իր համար մեծ պատիվ է պարգևներ հանձնել հեռուստատեսության անխափան եթերն ապահովող և տարիների ավանդ ունեցող աշխատակիցներին:

Ալեն Սիմոնյանը հուշամեդալներով է պարգևատրել Հանրային հեռուստաընկերության աշխատակիցներ Գառնիկ Թեփուչեկյանին, Պետրոս Ղազարյանին, Թերեզա Կասյանին, Մելիք Մայիլյանին, Արմինե Նիկողոսյանին, Պողոս Նազարյանին, Արթուր Ղանդիլյանին, Սամվել Աղանյանին, Մարինե Բլբուլյանին:

--00--ԱՀ