«Մանկական Եվրատեսիլ-2021» մրցույթում Հայաստանի պատվիրակը ելույթ կունենա իններորդը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

Մալենա

«Մանկական Եվրատեսիլ-2021» երգի միջազգային մրցույթին Հայաստանի ներկայացուցիչ Մալենան ելույթ կունենա իններորդը: Նա մրցույթին մասնակցում է «Քամի-քամի» երգով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցույթի պաշտոնական էջը հայտնում է, որ «Մանկական Եվրատեսիլ 2021»-ին մասնակցում է 19 երկիր: Մրցույթը տեղի կունենա դեկտեմբերի 19-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում:

14-ամյա Մալենան «Մանկական Եվրատեսիլի» Հայաստանի պատվիրակն էր դեռևս 2020 թվականին, սակայն երկրում հայտարարված ռազմական դրության պատճառով Առաջին ալիքը ստիպված էր չեղարկել միջազգային մրցույթին Հայաստանի մասնակցությունը:

--00--ԱԹ