Պորտուգալիան Հայաստանին «Pfizer» պատվաստանյութի 40 հազար դեղաչափ կտրամադրի

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

պֆայզեր

ԵՄ աջակցության ծրագիրն ուղղված է Արևելյան գործընկերության երկրներում բնակչության պատվաստման մակարդակի բարձրացմանը, գրում է armeniasputnik.am-ը։

Ըստ աղբյուրի՝ Պորտուգալիան Հայաստանին «Pfizer» պատվաստանյութի 40 000 դեղաչափ կտրամադրի ԵՄ աջակցության ծրագրի շրջանակում։ Տեղեկությունը հայտնում են պորտուգալական լրատվամիջոցները։

Աղբյուրը նաև հայտնում է, որ այսօր գործարկվել է Արևելյան գործընկերության՝ պատվաստանյութերի փոխանակման ծրագիրը։ Նախաձեռնության մեկնարկի մասին հայտարարել է Եվրոպական հարևանության և ընդլայնման հարցերով hանձնակատար Օլիվեր Վարհեին։

Ծրագրի բյուջեն կազմում է 35 մլն եվրո։ ԵՄ-ն հոգում է բոլոր ծախսերը՝ սկսած պատվաստանյութերի ձեռքբերումից մինչև դրանց առաքում։

Ըստ Եվրոպական հանձնակատարի՝ սա նաև կարևոր ուղերձ է Արևելյան գործընկերության գագաթնաժողովի նախաշեմին, որը կայանալու է դեկտեմբերի 15-ին Բրյուսելում։

ՀՀ-ում Covid-19-ի դեմ պատվաստում են «Գամ-Կովիդ-Վակ» («Սպուտնիկ V»), «Կորոնավակ» (միայն 2-րդ դեղաչափի համար), «ԱստրաԶենեկա» («Վաքսզևրիա»), «Սինոֆարմ» և «Մոդեռնա» («Սպայկվաքս») պատվաստանյութերով։

--00—ԼՄ