Փաշինյանի թեզերը սպառնալիք են պետությանը, իշխանությունը նրա համար չի, որ երկրի շահը ոտնատակ տաս

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

Փաշինյանի թեզերը սպառնալիք են պետությանը, իշխանությունը նրա համար չէ, որ երկրի շահը ոտնատակ տաս։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։

Ադրբեջանագետի համոզմամբ, վարչապետի թեզերը չափազանց վտանգավոր են և հատկապես ապագայի տեսանկյունից։ «Փաստացի, դրանց համաձայն նա հող է նախապատրաստում Արցախի՝ Ադրբեջանի կազմում լինելու համար»,-ասաց մասնագետը։

Հայրապետյանի կարծիքով, եթե պարտությունից հետո ինչ-որ հոգեբանական բարդույթներ կան բանակցություններում, ապա լավ կլինի, որ նրանք հեռանան։ 

Մանրամասները՝ տեսանյութում։