Ընդդիմությունը գերիների վերադարձը պահանջում է երկրի ներսում՝ միջազգային հարթակում պահանջելու փոխարեն

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

«Տարածաշրջանի անդամ պետությունների հետ երկխոսելուց չպետք է խուսափենք, պետք է կարողանանք լեզու գտնել՝ խաղաղ համակեցություն ունենալու համար: «3+2» ձևաչափում ռիսկեր կարող են լինել, բայց պետք է կառավարել, որովհետև ՀՀ-ի համար կարող են տնտեսական հնարավորություններ ստեղծել»,- այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը՝ խոսելով «3+2» ձևաչափի հնարավոր ռիսկերի մասին:

Անդրադառնալով գերիների խնդրին՝ պատգամավորը նշեց, որ այն դարձել է ներքաղաքական շահարկման թեմա։ «Անհեթեթ է, երբ ընդդիմությունը գերիների վերադարձը պահանջում է երկրի ներսում՝ միջազգային հարթակներում պահանջելու փոխարեն: Կարևոր է, որ գերիների հարցն արտաքին հարթակներում ընդդիմությունը ներկայացնի՝ ցույց տալու համար այս հարցում Հայաստանի միասնական դիրքորոշումը»,-հավելեց Ջուլհակյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։