Բացահայտել են հանցագործության 138 դեպք, որից 9-ը՝ նախկինում կատարված

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13,  24 News

հանցագործ

 

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 10-ից 13-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 138 դեպք, որից 9-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 50, մարմնական վնասվածք պատճառելու՝ 19, ընտանեկան բռնության՝ 14, խարդախության՝ 8, թմրամիջոցի հայտնաբերման՝ 6, զենք-զինամթերքի առգրավման՝ 5, խուլիգանության և պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3-ական, հարկերից խուսափելու, ծանր վիրավորանքի ու սպառնալիքի՝ 2-ական, ավազակային հարձակման, անձի առևանգման, պետական-հասարակական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, ապօրինի ծառահատման, ընտրական իրավունքի խախտման, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթման, ինչպես և շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելու, ծեծի, ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելու, անհետաձգելի միջամտության որոշումը խախտելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, խոշտանգման, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու ու թմրանյութի իրացման՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 10 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 8 հետախուզվող։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 6, բնակարանային գողության, կողոպուտի և շորթման 1-ական դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 38 պատահար. 3 մարդ զոհվել է, 54-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 --00—ՄՀ