Մասիսում անհայտ մակնիշի մեքենայի վարորդը մահացու վրաերթի է ենթարկել 71-ամյա քաղաքացու և փախել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

նկար

Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 21:10-ի սահմանում, անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Մասիս քաղաքի 7 և 8-րդ փողոցների հատման վայրից դեպի կենտրոնական ճանապարհի ճանապարհահատվածում մահացու վրաերթի է ենթարկել հետիոտնին և դեպքի վայրից փախուստի դիմել: Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ոստիկանները պարզել են, որ մահացածը Մասիս քաղաքի բնակիչ, 71-ամյա Գուրգեն Գրիգորյանն էր:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ վրաերթ կատարած վարորդի ինքնությունը պարզելու, նրան և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ: