Մահվան ելքով վրաերթ Մասիս քաղաքում. վարորդը դիմել է փախուստի, հետիոտնը տեղում մահացել է

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12,  24 News

վթար

Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում:  Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

 Ժամը 21:10-ի սահմաններում, անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Մասիս քաղաքի 7 և 8-րդ փողոցների հատման վայրից դեպի կենտրոնական ճանապարհի ճանապարհահատվածում վրաերթի է ենթարկել հետիոտնին:   

Վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի, իսկ հետիոտնը տեղում մահացել է:  

  Ոստիկանները օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզել են, որ մահացածը Մասիս քաղաքի բնակիչ, 71-ամյա Գուրգեն Գրիգորյանն էր:   
Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Վահե Միրզոյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Բաբայանի գլխավորությամբ:  

 Փաստի առթիվ Ա, Բաբայանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի և 244 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:  
 Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ վրաերթ կատարած վարորդի ինքնությունը պարզելու, նրան և  ավտոմեքենան հայտնաբերելու ուղղդությամբ:   
 

--00—ՄՀ