Ինչպես է անցել Պուտին-Բայդեն առցանց գագաթնաժողովը․ մեկնաբանել են Կրեմլից

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12,  24 News

բայդեն

ՌԴ-ի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի զրույցի տոնայնությունն առցանց բանակցությունների ժամանակ չափազանց հստակ էր և երկիմաստություն չհանդուրժող:  Ասյ մասին ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդման շրջանակում Պավել Զարուբինին տված հարցազրույցում:

«Նախագահները, բնականաբար, ցույց են տալիս միմյանց շփման, բարի շփման հատկանիշները, սակայն որոշակի հարցերի քննարկումների տոնի տեսանկյունից ելնելով՝ դա չափազանց հստակ տոնայնություն է, որն անհանդուրժող է երկիմաստության նկատմամբ ինչպես նախագահ Պուտինի, այնպես էլ նախագահ Բայդենի կողմից»,- մեկնաբանել է Պեսկովը:

--00—ՄՀ