Երեկ վիրավորում ստացած և ծանր վիճակում գտնվող 6 զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում. ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

ՊՆ

Երեկ` դեկտեմբերի 10-ին, վիրավորում ստացած և ծանր վիճակում գտնվող 6 զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին NEWS.am հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Նշենք, որ եւս 2 զինծառայող էր վիրավորում ստացել, սակայն նրանցից մեկը թեթեւ, մյուսը միջին ծանրության վիրավորում էր ստացել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 10-ին ՀՀ արևելյան ուղղությամբ (Գեղարքունիքի մարզ) Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների ձեռնարկած նախահարձակ գործողություններին դիմակայելու ընթացքում զոհվել է ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Վահե Վաղարշակի Մանասերյանը (ծնվ. 2002թ.)։

Եվս ութ զինծառայող վիրավոր է։ Վեց զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր, մյուս երկուսինը, համապատասխանաբար, միջին և թեթև։

--00--ԱԹ