Ամբողջ կյանքս մաքուր եմ ապրել․ Սոնա Շահգելդյանն արձագանքել է հետախուզման մեջ գտնվելու լուրին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

Հասարակական

Երգչուհի Սոնա Շահգելդյանն ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է իր նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին լուրին․ «Ես չգիտեմ, որ մի հիմարն է նման բաներ գցում, տարածում։ Ամբողջ կյանքս մաքուր եմ ապրել, բայց այս հարցին ուրիշ ձև եմ արդեն մոտենալու և ինքս պահանջում եմ նման տարածումների համար դիմել շատ վատ քայլերի։

Ինչ ասես անում են, շատերին չեք հետախուզում, մաքուր մարդկանց վրա եք հիմա էլ հասել։ Ամոթ ա, Աստծուց վախեցեք»։

Հիշեցնենք, որ այսօր SHAMSHYAN.com-ը գրել էր, որ  2 օր է, ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզում է հայտարարվել երգչուհի Սոնա Շահգելդյանի նկատմամբ։

--0--ԿԿ