Լույս աշխարհ է եկել 44֊օրյա պատերազմի հերոս Գարիկ Հովակիմյանի քույրը` Մարիան

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11,  24 News

Մարիա

«Շենգավիթ» ԲԿ-ում լույս աշխարհ է եկել  44֊օրյա պատերազմի հերոս Գարիկ Հովակիմյանի քույրը` Մարիան։ Այս մասին հայտնում է «Շենգավիթ» ԲԿ-ի ֆեյսբուքյան էջից:

«Լուսանկարից ժպտացող բժիշկների օգնությամբ լույս աշխարհ է եկել 44֊օրյա պատերազմի հերոս Գարիկ Հովակիմյանի քույրը` Մարիան։

Մարիան 40 ամյա Ալինա Աթայանի երրորդ երեխան է։ Ծնվել է 3300 գրամ քաշով և 50սմ հասակով։

Մարիայի լույս աշխարհ գալը նոր հույսի շող ու ապրելու մեծ ցանկություն է բերել Հովակիմյանների ընտանիքին։

Փա՛ռք բոլոր հերոսներին և հերոսածին մայրերին։

»,- հայտնում են ԲԿ-ից։

--00—ՄՀ