Հակոբ Սիմիդյանը կնշանակվի Շրջակա միջավայրի նախարար

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

Thumbnail

ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Հակոբ Սիմիդյանը նշանակվելու է շրջակա միջավայրի նախարար: Այս մասին հայտնում է «Հայկական ժամանակ»-ը: 

Նշենք, որ Սիմիդյանը նշանակվել էր վարչապետի գլխավոր խորհրդական այս տարվա օգոստոսին: Նա նաև 7-րդ գումարման ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության քարտուղարն էր:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռոմանոս Պետրոսյանը կազատվի Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից:

Նշենք, որ Հակոբ Սիմիդյանի ազատման դիմումն արդեն հրապարակվել է։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Հակոբ Սիմիդյանին ազատել վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից»,-նշվում է հրամանագրում։

--00--ԱԹ