Ասպրամ Կրպեյանը պայքարի նոր «լեվլ» սահմանեց․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

․

«Հրապարակ» թերթը գրում է. ««Հայաստան» խմբակցության նորաթուխ պատգամավոր Ասպրամ Կրպեյանը երեկ պայքարի մի նոր «լեւլ» սահմանեց՝ նախ փոխեց  երդման տեքստը, որը ստանդարտ է բոլորի համար եւ սահմանված է օրենքով։ Նա որոշեց հիշատակել իր հորը՝ ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանին, երդվելով հավատարիմ մնալ նրա դավանած սկզբունքներին, եւ դա արժանացավ ծափահարությունների։ Իսկ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ մեջքով էր նստել դահլիճին։

ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանն իր էջում գրել էր․ «Ասպրամ Կրպեյանը չի էլ ուզում Նիկոլի երեսը տեսնել ու թիկունքով է նստած դահլիճում»: Ստացվում է՝ «Հայաստան» դաշինքում բոլորն ուզում են Փաշինյանի երեսը տեսնել, միայն Ասպրամն է զզվում։ Այս պահվածքը ոչ միանշանակ գնահատվեց, մի մասը «հերոսացրեց», կոչ անելով՝ հետեւել նրան, մի մասը հեգնեց՝ կոչ անելով ձեւական ակցիաների փոխարեն գործով զբաղվել, քանի որ նման ձեւական պահվածքով Փաշինյանին հնարավոր չէ հեռացնել իշխանությունից»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ