Ալեն Սիմոնյանը գերիների մասին իր հայտարարության համար պետք է հրաժարական տա. Աննա Գրիգորյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի՝ գերիների մասին կարծիքին, թե «համարում է, որ նրանք այլևս չկան», հայտարարել է, որ նման կարծիք հնչեցնող պաշտոնյան պետք է հրաժարական տա։

«Իշխող քաղաքական թիմի համար գերիների հարց գոյություն ունի՞, թե՞ չունի, նրանք ընդհանարապես կա՞ն մեր օրակարգում, թե՞ չկան։Եթե նա կարծում է, որ նրանք ընդամենը դասալիքներ են, նշանակում է, որ պետական քաղաքականությունն այս առումով գոյություն ունի՞, թե՞ չունի, և դատախազությունը պետք է զբաղվի այս հարցով»,-ասել է Աննա Գրիգորյանը՝ ընդգծելով, որ ՔՊ-ն պետք է դատապարտող հայտարարությամբ հանդես գա, հակառակ դեպքում կարծիք կկազմվի, որ թիմը կիսում են Ալեն Սիմոնյանի հնչեցրած յուրաքանչյուր միտք։

«Քաղաքակիրթ հասարակություններում նման հայտարարության համար ուղղակի բարոյական տեսանկյունից պետք է հրաժարական ներկայացներ»,-ասել է պատգամավորը՝ տեղեկացնելով, որ խմբակցությունն իրավական գործընթացներ կնախատեսի այս առումով։

--00--ԿԿ