Թալինում երեք ուժեր միավորվում են և 46,7 տոկոս ստացած ՔՊ-ն չի կարողանա ստանձնել համայնքի կառավարումը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

Քաղաքական

Թալին խոշորացված համայնքի ընտրություններին մասնակցած 3 ուժերը՝ «Զարթոնք», «Հայք» եւ «Մեր համայնքը» կուսակցությունները, հանդես են եկել հայտարարությամբ:

Հայտարարությունում ասվում է.

«Թալին խոշորացված համայնքի ավագանու ընտրություններին մասնակցած՝ «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության (այսուհետ՝ Զարթոնք) անունից Մնացական Մնացականյանը, «Հայք» լիբերալ կուսակցության (այսուհետ՝ Հայք) անունից՝ Կարեն Գրիգորյանը, «Մեր համայնքը» կուսակցությունների դաշինքի (այսուհետ՝ Մեր համայնք) անունից Տիգրան Հարությունյանը, հայտարարում են հետևյալը՝

Թալին խոշորացված համայնքի ավագանու ընտրությունների նախնական տվյալներով ընդհանուր 21 մանդատից՝ Զարթոնքը ստանալու է 6 մանդատ, Հայքը՝ 3 մանդատ, Մեր համայնքը՝ 2 մանդատ՝ ընդհանուր 11 մանդատ:

Զարթոնքը, Հայքը և Մեր համայնքը որոշել են համատեղ ստանձնել Թալին համայնքի կառավարման պատասխանատվությունը ղեկավարվելով՝ Կոռուպցիայի վերացման և բացառման, համայնքի բնակավայրերի համաչափ զարգացման և փոխադարձ հարգանքի և փոխօգնության սկզբունքներով:

Զարթոնքը, Հայքը և Մեր համայնքը, որպես  Թալին համայնքի ղեկավարի թեկնածուի, առաջադրելու և պաշտպանելու են Հայքի ներկայացուցչին:

Թալին համայնքի կառավարման, համայնքի ղեկավարի փոխարինման և այլ հարցերը կողմերը սահմանել են (սահմանելու են) փոխադարձ համաձայնությամբ»:

Արագածոտնի մարզի Թալին խոշորացված համայնքում դեկտեմբերի 5-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքներով ամենաշատ քվեները հավաքել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 5037 ձայն (46.63%)։

Ավելի վաղ «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության մամուլի խոսնակ Անդրանիկ Մարգարյանը 24News-ին ասել էր, որ բացառում են իշխող ուժի հետ կոալիցիան, և որ քննարկումներ են գնում մյուս ուժերի հետ։

Իսկ Թալին համայնքի ղեկավարի պաշտոնակատար և ՔՊԿ համայնքապետի թեկնածու Տավրոս Սափեյանն 24News-ին ասել էր մյուս բոլոր կուսակցությունների հետ համագործակցելու պատրաստակամության մասին։ «Իրենց բոլորին հայտարարել եմ, որ մենք եկել ենք կանգնելու մեր համայնքի կողքին։ Ես տարբերություն չեմ դնում՝ որ կուսակցությանը միանամ։ Երեքն էլ իմ համար միևնույն են, մեր ժողովուրդն են», - նշել էր Տափեյանը՝ հավելելով, որ դեռևս որևէ

--00--ԿԿ